-
11.11.2020|
15:09
Այսօր նոյեմբերի 11-ն է, 4 օր անց կնքված խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրով, արդեն գործողություն պիտի արվի՝ զինվորազրկվի ու հայաթափվի Քարվաճառը։
-
11.11.2020|
14:48
ԱՄՆ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը, սպասում է իրականացման մանրամասներին եւ ուրախ կլինի վերջ տալ բռնությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
-
11.11.2020|
14:47
Իրականությունից կտրվածներին հիշեցնեմ. Շուշին եւ Հադրութը երբեւէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Երեկվա թաքուն որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստորագրեցին նաեւ Շուշիի եւ Հադրութի ամոթալի հանձնումը։ Սա վերջին 100-ամյակի ամենանվաստացուցիչ պարտությունն է։
-
11.11.2020|
14:20
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության համաձայն, Արցախի Հանրապետության տարածքը զգալիորեն փոքրանում է։ Ինֆոգրաֆիկայով ներկայացրել ենք այն քարտեզը, որը գծվել է և նախատեսվում է ստանալ նոյեմբերի 20-ին։
-
11.11.2020|
14:16
ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են:
-
11.11.2020|
12:47
Ղարաբաղցի հայերի միջազգայնորեն չճանաչված հանրությանը սպառնում են զանգվածային հալածանքներ ու արյունոտ վրեժ ագրեսորից ադրբեջանցիների կողմից: Մեծ տերությունները չափազանց քիչ ջանքեր են գործադրում վատագույնը կանխելու համար՝ գրում է Անդրեաս Ռյուշը Neue Zürcher Zeitungում:
-
11.11.2020|
12:43
Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով կայացավ Հայաստանի ռուս-թուրքական հերթական վերաբաժանումը, ու դա այլևս փաստ է: Փաստ է, որ այս ընթացքով մենք կորցնում ենք ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը:
-
10.11.2020|
22:08
Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունից, մեր ժողովրդի համար ճակատագրական այս օրերին, սեփական իշխանությունը պահելու նպատակով եւ սխալները ուրիշի վրա բարդելու փոխարեն, անհապաղ դադարեցնել ժողովրդի միասնականությունը խաթարող ցանկացած գործողություն, զերծ մնալ երկրում ներքին թշնամու փնտրտուքներից:
-
10.11.2020|
21:39
ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ղարաբաղի հարցում համաձայնությունների ձեռքբերման գործընթացին, սա եռակողմ համաձայնություն է՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
-
10.11.2020|
21:38
Արդեն 45 օր է Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով ընթանում են ծանր մարտեր: Պատերազմը սաստիկ է, կորուստներն՝ անդառնալի և ծանր: